Վիրաբուժություն
Բարակ աղու ինվագինացիայի ռեցիդիվի դեպք
Աղիների ինվագինացիան կազմում է մեխանիկական աղիքային անանցանելիության դեպքերի մոտ 15%-ը։ Բարակ աղիների ինվագինացիան կազմում է ինվագինացիաների բոլոր դեպքերի մոտ 10-16%-ը։ Առավել հաճախ ինվագինացիայի պատճառ են հանդիսանում պոլիպները, Մեկկելի դիվերտիկուլը, մետաստատիկ ուռուցքները։ Հազվադեպ է հանդիպում ինվագինացիայի ռեցիդիվը, որը կարող է լինել նախորդ էպիզոդից մի քանի օր, ամիս եւ նույնիսկ տարիներ հետո։ Ըստ գրականության տվյալների՝ նույն հիվանդի մոտ ինվագինացիա նկարագրված է մինչև 4 անգամ։ Նկարագրված են միաժամանակ աղու տարբեր հատվածներում առաջացած ինվագինացիայի դեպքեր։
Ստորև ներկայացվող դեպքը հետաքրքիր է և պատճառագիտության, և կլինիկական ընթացքի տեսակետից։ Հիվանդ Ա.Գ. (արական սեռի), ծնված 1976 թ., Արմենիա ՀԲԿ առաջինվիրաբուժական բաժանմունք է ընդունվել 25.04.2007թ. բարակաղիքային սուր անանցանելիության կլինիկայով։ Գանգատվում էր ցավից որովայնում, սրտխառնոցից, փսխումից, ընդհանուր թուլությունից, որոնք սկսվել և հարաճել էին 3 օրվա ընթացքում։ Անամնեզում՝ 1989 թ. վիրահատվել է աղիների ոլորման կապակցությամբ, 1992 թ. տարել է կոլոնոսկոպիկ պոլիպէկտոմիա։ Օբյեկտիվ՝ առկա էին ցավ որովայնը շոշափելիս, ծփանքի աղմուկ, դրական էին որովայնամզի գրգռման ախտանիշերը։ 25.04.2007թ. էնդոտրախեալ անզգայացման տակ հիվանդը վիրահատվել է, հայտնաբերվել է ինվագինատ իլեոցեկալ հատվածից մոտ 10 սմ վեր։
Ինվագինացիայի պատճառը մոտ 2,5 սմ տրամագծով պոլիպն էր։ Առկա էին նաւ տարբեր չափերի բազմաթիվ պոլիպներ աղիճ աղիքում և հաստ աղիքում։ Հնարավորության չափով հեռացվել են բարակ աղու պրոքսիմալ հատվածի պոլիպները, որոնք բոլորը երկար ոտիկների վրա էին։ Կատարվել է զստաղու ռեզեկցիա ինվագինատի հետ միասին և իլեոասցենդոստոմիա։ 01.05.2007 թ. հիվանդի մոտ կրկին զարգացել են աղիքային անանցանելիության կլինիկական նշաններ, որոնք հաստատվել են ռենտգենաբանորեն։ Հիվանդը շտապ վիրահատվել է, հայտնաբերվել է ինվագինացիա դուոդենոյեյունալ անցումից մոտ 30 սմ դիստալ, ինվագինատի գլխիկի շրջանում որոշվում էր մոտ 2 սմ տրամագծով պոլիպ։ Կատարվել է աղու ռեզեկցիա ինվագինատի հեռացմամբ, բարակ աղու մնացած հատվածներից հեռացվել են պոլիպները։ Ձևավորվել է ծայրը կողքին բերանակցում դուոդենոյեյունալ անցումից 5 սմ հեռավորության վրա։ Անցկացվել է նազո-ինտեստինալ զոնդ մինչև միջաձիգ հաստ աղի։
Հետվիրահատական շրջանն անցել է հարթ, նազոինտեստինալ զոնդը հեռացվել է 5-րդ օրը, որից հետո դիտվել է հաճախակի հեղուկ կղանք։ Հիվանդը գտնվել է բուժող բժիշկների հսկողության տակ։ Վերջին ամիսներին դիտվում է օրը 1-2 անգամ դեֆեկացիա ձևավորված կղանքով։
Նկարագրված դեպքը հետաքրքիր է տարածուն պոլիպոզի առկայությամբ, որը պոտենցիալ վտանգ է ինվագինացիայի ռեցիդիվի համար։ Հարկ է նշել, որ հնարավորության դեպքում պետք է հեռացնել բարակ աղու պոլիպները հետագա ինվագինացիայից խուսափելու համար։ Երկու և ավելի բերանակցումների, աղեպատի կարերի առկայության դեպքում ցուցված է նազոինտեստինալ շինավորում դեկոմպրեսիայի և վաղ հետվիրահատական անանցանելիության կանխարգելման նպատակով։
Կարդացեք նաև
Ողնաշարային խողովակի նեղացումը առավել հաճախ հանդիպում է գոտկասրբանային հատվածում:Այս ախտահարման կլինիկական դրսևորման և բուժման մասին առաջին տվյալները գրականության մեջ նկարագրվել են...
Ս.Ա.Ստեփանյան1,2, Ա.Ա.Պետրոսյան1,2, Դ.Ս.Գրիգորյան1,2, Ի.Յու.Գևորգյան1,2, Հ.Խ.Բատիկյան1,2, Ռ.Ն.Մեսրոպյան1,2, Ռ.Գ.Մուրադյան1,2, Ս.Ա.Աքշելյան1,2...
Բանալի բառեր. անաստամոզ, անաստամոզիտներ, կանխարգելում, բուժում
Ստամոքսի մասնահատումից հետո հետվիրահատական շրջանում հանդիպող բարդությունների մեջ առաջին տեղերից մեկն է զբաղեցնում անաստամոզիտը [1,5,10]...
Բանալի բառեր. «Ռեպերեն-2», աճուկային ճողվածքներ, սինթետիկ էնդոպրոթեզ
Ճողվածքների վիրահատական բուժումն ինչպես բժշկական, այնպես էլ սոցիալ-տնտեսական նշանակություն ունի: Դա պայմանավորված է ճողվածքների լայն տարածվածությամբ, հատկապես աճուկային կրկնվող մեծ...
Ներմիզուկային վիրահատությունների պատմությունը սկսվում է XVI դարից, երբ ֆրանսիացի վիրաբույժ Ambruise Pare-ն վերականգնեց նեղացած միզուկի անցանելիությունը` կիրառելով կյուրետ և սրած լուսնացքավոր բուժ...
Բանալի բառեր. ֆիտոբեզոար, բարակաղիքային անանցանելիություն
Ներածություն: Բարակաղիքային մեխանիկական անանցանելիությունը բարակ աղիքի վիրաբուժական միջամտություն պահանջող և առավել հաճախ հանդիպող ախտաբանական վիճակ է...
Սոնոգրաֆիկ հսկողության տակ իրականացվող շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիան ներկայում հանդիսանում է շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման և վաղ հայտնաբերման «ոսկե ստանդարտ»...
Բանալի բառեր. վնասվածք, ներորովայնային հիպերտենզիա, թոքային բարդություններ
Վերջին տարիներին ծանր հիվանդների մոտ ներորովայնային ճնշման նկատմամբ անշեղորեն հետաքրքրությունը աճում է...
Դեպքերից մեկը տեղի է ունեցել 2008թ.-ի հունիսին: Ավտովթարից հետո մեր հիվանդանոց է տեղափոխվել Ա.Լ., ազգությամբ կորեացի, ԱՄՆ քաղաքացի...
Ներկայում սուր պանկրեատիտը անհետաձգելի վիրաբուժության ամենակարևոր և հետագա ուսումնասիրություններ պահանջող խնդիրներից մեկն է : Վերջին տարիներին նկատվում է պանկրեատիտով...
Սուր դեստրուկտիվ պանկրեատիտի բուժման պատմությունն իրենից ներկայացնում է բազմամյա երկխոսությունների պատմություն` կոնսերվատիվ բուժման և ակտիվ վիրաբուժական մեթոդների կողմնակիցների միջև...
Այսօր արդեն ակնհայտ է, որ միայն կլինիկական հետազոտությունների վրա հիմնված պրոֆիլակտիկ քննությունների մակարդակը չի կարող համապատասխանել առողջապահության արդի պահանջներին...
Բանալի բառեր. էնդոսկոպիկ վիրաբուժություն, ներորովայնային, տրանսլումինալ (միջլուսանցքային), որովայնի խոռոչի դիտում, լեղապարկի հեռացում
Բնական բացվածքով տրանսլումինալ էնդոսկոպիկ վիրաբուժությունը (ԲԲՏԷՎ) ներառում է ներքին օրգաններից (օր.` ստամոքս, ուղիղ աղիք, հեշտոց, միզապարկ) մեկի մտածված ծակումը էնդոսկոպի միջոցով` որովայնի խոռոչ մտնելու...
Դեռևս հազարամյակներ առաջ աջ զստափոսում տեղակայված, այսպես կոչված` բորբոքային ուռուցքներից սովորաբար հիվանդները մահանում էին ծանր տառապանքներից: Բուժման դեպքեր հազվադեպ էին գրանցվում: XVI դարում պարզվեց, որ այդ տառապանքների պատճառը...
Բանալի բառեր. լիկվորեա, միջողնային աճառների ճողվածքներ, վիրաբուաժական բուժում, ներվիրահատական բարդություններ
Վիրաբուժական հիվանդությունների բուժման բարդությունների քննարկումն ունի մեծ գործնական նշանակություն: Բաց գոտկային դիսկէկտոմիայի բարդությունները կարելի է պայմանականորեն բաժանել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն